Հարությունյան․ ԱՀ տարածքային ամբողջականության վերականգնման քաղաքական ճանապարհն իշխանությունների օրակարգում է

Հարությունյան․ ԱՀ տարածքային ամբողջականության վերականգնման քաղաքական ճանապարհն իշխանությունների օրակարգում է

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը բռնազավթված Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ԱՀ տարածքային ամբողջականության վերականգնման քաղաքական ճանապարհը իշխանությունների օրակարգի կարևոր հարցերից է:

Քննարկվել են տեղահանված գյուղերի բնակիչներին ԱՀ այլ բնակավայրերում բնակեցնելու հարցերը: Երկրի ղեկավարի խոսքով՝ ԱՀ իշխանությունների մոտեցումը համայնքների՝ համապարփակ բնակավայրերով պահպանումն է, իսկ առանձին դեպքերում հնարավոր են նաև այլ որոշումներ:

Որոշ համայնքներ արդեն իսկ կողմնորոշվել են, և նախագծային աշխատանքների ավարտից հետո շինարարական աշխատանքներ կսկսվեն Ասկերանի շրջանի Նորագյուղ, Խնածախ, Իվանյան գյուղերում: Հադրութցիների հետ հանդիպմանը քննարկվել են նաև սոցիալական բնույթի հարցեր:

44-օրյա պատերազմի ընթացքում Հադրութի շրջանն անցել է Ադրբեջանի վերահսկղության տակ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---