Արցախում ուժեղ պայթյուններ կլինեն՝ զինամթերք է վնասազերծվելու

Արցախում ուժեղ պայթյուններ կլինեն՝ զինամթերք է վնասազերծվելու

PanARMENIAN.Net - Արցախում սակրավորական խմբերի և ջոկատների կողմից հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում բոլոր շրջաններում, հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Ուժեղ պայթյուններ (գնդիկաբեկորային և ավիացիոն ռումբեր) են նախատեսվում Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում, Մարտունի քաղաքի հարակից գյուղերի տարածքներում և Ասկերանի շրջանի Այգեստան, Խնածախ համայնքներում: Ժամը 11:00-ին պայթեցման աշխատանք է նախատեսվում նաև Ստեփանակերտի Իսակով փողոցում»,-հայտնում են ԱԻՊԾ-ից։

Տեղեկատու հեռախոսահամարներ՝ 911,101,112։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---