Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպ կա

Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպ կա

PanARMENIAN.Net - Արցախում 32 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 2 դեպք, տեղեկացնում է Առողջապահության նախարարություն:

Կորոնավիրուսային հիվանդությամբ ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժվու են տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3531 քաղաքացու հետազոտություն, որից 514-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 20,979 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2398 դեպք։

Արցախի առողջապահության նախարարությունը հորդորում է հետևել առողջապահական ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---