Բադասյանը՝ ԱՀ նախագահի ներկայացուցիչ հատուկ հանձնարարությունների գծով![]() 12 մարտի 2021 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Ազատամարտիկ, «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Վահան Բադասյանը նշանակվել է Արցախի նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով։ Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիրը, տեղեկացնում են աշխատակազմից։ Բադասյանը զբաղվելու է անվտանգային ու տեղահանվածների խնդիրներին առնչվող հարցերով։ Ավելի վաղ Բադասյանը հայտարարել էր, որ օրհասական պահին ժամանակի հրամայականն է Արցախում միավորել, համախմբել բոլոր ուժերը՝ անկախ քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելիությունից ու պայքարել մեր ժողովրդին հուզող հարցերը լուծելու համար։ Բադասյանը տեղեկացրել էր, որ խնդիրների լուծման վերաբերյալ «Միացյալ Հայաստան» կուսակցության առաջարկները ներկայացվել են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին, ինչն ընդունվել է նրա կողմից։ «Մենք պատրաստակամ ենք ստանձնելու մեր բաժին պատասխանատվությունը, որպեսզի ապահովվի արցախաբնակ հայության անվտանգությունը, պաշտպանունակությունը, տնտեսական ապահովումն ու զարգացումը»,-ասվում էր նրա հայտարարության մեջ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |