Բաքուն լայնածավալ զորավարժություններ է սկսել․ ՀՀ-ն մարտի 16-ից ևս կսկսի

Բաքուն լայնածավալ զորավարժություններ է սկսել․ ՀՀ-ն մարտի 16-ից  ևս կսկսի

PanARMENIAN.Net - Մարտի 15-ին Ադրբեջանում մեկնարկել են զինված ուժերի լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ՝ մինչև 10,000 զինծառայողի մասնակցությամբ։

Դրանք անցկացվելու են բարդ ռելիեֆով լեռնային և անտառապատ տեղանքում և կտևեն մինչև մարտի 18-ը։

Զորավարժություններում ներգրավվելու է մոտ 100 տանկ և այլ զարահատեխնիկա, մոտ 200 զենիթահրթիռային համակարգ, մինչև 30 միավոր ավիացիա, տարբեր նշանակության ԱԹՍ-ներ։ Հատուկ ուշադրություն է դարձվելու զորքերի կառավարմանը, վերախմբավորումներին, առանձին ստորաբաժանումների համագործակցությանը, ինչպես նաև փոխգործակցությանը հրթիռային, հրետանային, հատուկ նշանակության զորքերի և ավիացիայի միջև, մշակվելու են հակաահաբեկչական գործողություններ։

Մարտի 16-20-ը զորավարժություններ կանցկացվեն նաև Հայաստանում. ԶՈւ բոլոր օպերացիոն ուղղություններում անցկացվելու են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ, համազորային, զորատեսակների և հատուկ զորքերի ստորաբաժանումների ընդգրկմամբ։

Մարտավարական և մարտավարամասնագիտական զորավարժություններին ընդգրկվում է մոտ 7500 զինծառայող, մոտ 200 հրթիռային, ռեակտիվ-հրետանային և հրետանային, ավելի քան 150 հակատանկային միջոց, մոտ 100 զրահատեխնիկա, ավելի քան 90 հակաօդային պաշտպանության միջոց, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Զորքերի մարտավարական գործողություններին աջակցելու համար զորավարժություններին կներգրավվեն նաև օդային հարձակման միջոցներ (ավիացիա):

Ադրբեջանական բանակի զինծառայողները նաև մասնակցում են Թուրքիայում մեկնարկած զորավարժություններին, որոնք տևելու են 6 շաբաթ։Ավելի վաղ համատեղ թուրք-ադրբեջանական զորավարժություններ անցկացվեցին Կարսում, որոնք տևեցին 2 շաբաթ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---