Թովմասյան․ Իրավապահներն ուսումնասիրել են գործունեությունս, որևէ կասկած չի եղել

Թովմասյան․ Իրավապահներն ուսումնասիրել են գործունեությունս, որևէ կասկած չի եղել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարել է, որ իրավապահները մանրամասն ուսումնասիրել են պատգամավորական իր գործունեությունը՝ անցյալը, որը քրեաիրավական բնույթի կասկած չի առաջացրել, փոխանցում է Pastinfo-ն։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, թե իրավապահները մտադիր են քրգործ հարուցել «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած Թովմասյանի դեմ՝ հարկերից խուսափելու համար։

«Ես ունեմ ընդամենը մեկ ընկերություն՝ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրության ՍՊԸ-ն, որի գործունեությունը 10 տարի բոլորիդ առջև է։ Բոլոր իշխանությունները եկել, մանրամասն ստուգել են մեզ մշտապես և որևէ անգամ որևէ բան չեն գտել։ Հիմարություն է մտածել, որ կարելի է «Թագուհի Թովմասյան» անունը և «անօրինական» բառը գրել նույն նախադասության մեջ։ Եթե որևէ մեկի մտքով նման բան անցնի, ես կբացատրեմ՝ որը որից հետո կլինի: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս մեթոդներով որևէ մեկի հետ խոսելը պատիվ չի բերում»,- ասել է Թովմասյանը։

Պատգամավորը «Իմ քայլից» դուրս է եկել պատերազմի ավարտից հետո, սակայն մանդատը վայր չի դրել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---