18 մարտի 2021 - 16:47 AMT
Բայդեն․ ԱՄՆ-ն հավատարիմ է նպաստելու ԼՂ խնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորմանը

ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, հավատարիմ է կողմերին աջակցելու՝ «հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ խաղաղ կարգավորման, նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը՝ հանուն բարեկեցիկ և խաղաղ ապագայի»: Այդ մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շնորհավորական ուղերձում, որը նա հղել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Նովրուզի կապակցությամբ։

Նա հայտարարել է, որ իր վարչակազմը կաշխատի Ադրբեջանի հետ տարածաշրջնային խախաղության հաստատման համար, գրում է ՏԱՍՍ-ը։

«Իմ վարչակազմը կաշխատի Ադրբեջանի հետ անվտանգության և տարածաշրջանային խաղաղության հետ կապված և ընդհանուր մտահոգություն առաջացնող հարցերում»,-ասվում է ուղերձում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) դիմել է Բայդենին և պետքարտուղար Էնթոնի Բլինկենին՝ նախազգուշացնելով Հայաստանի դեմ սպասվող «ադրբեջանա-թուրքական ագրեսիայի» մասին:

Photo. Getty Images