ԱԻՊԾ․ Հայկական կողմին ևս 15 զոհված զինծառայողի աճյուն է փոխանցվել

ԱԻՊԾ․ Հայկական կողմին ևս 15 զոհված զինծառայողի աճյուն է փոխանցվել

PanARMENIAN.Net - Հայկական կողմին է փոխանցվել ևս 15 զինծառայողի աճյուն, հատնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Ադրբեջանական կողմը Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում հայկական կողմին է փոխանցել Վարանդայի (Ֆիզուլի) տարածաշրջանից հայտնաբերված, ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող ևս 15 (նախնական տվյալներ) զինծառայողի աճյուն»,-հայտնում են ԱԻՊԾ-ից։

Զինծառայողների ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

2020 թվականի նոյեմբերի 13-ից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1518 է` ըստ նախնական տվյալների:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---