ՊՆ ղեկավար․ Գործ ունենք թուրքական բանակի հետ

ՊՆ ղեկավար․ Գործ ունենք թուրքական բանակի հետ

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Ազգային ժողովում հայտարարել է, որ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության փոփոխման հետևանքով գործ ունենք թուրքական բանակի հետ և հայ-ռուսական հարաբերությունները պետք է համապատասխանեցնել այդ սպառնալիքին։

«Իրադրությունը փոխվել է, գործ ունենք թուրք-ադրբեջանական բանակի հետ, որը գնալով միաձուլվում է: Դե ֆակտո գործ ունենք թուրքական բանակի հետ։ Որպեսզի կանխենք այդ սպառնալիքը, հայ-ռուսական հարաբերությունները պետք է համապատասխանեցնենք այդ սպառնալիքին»,- ասել է նա։

Նախարարը հավելել է, որ բանակի բարեփոխումները ևս ուղղված են դրան։

Մարտի 23-ին Հարությունյանը և ՌԴ ԶՈւ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը հեռախոսազրույցում քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող, մասնավորապես՝ հայ-ռուսական համատեղ զորախմբերի միասնական գործողությունների, ինչպես նաև Սյունիքի անվտանգային խնդիրների լուծման հետ կապված մի շարք հարցեր։

Մարտի 23-ին Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Հեռախոսազրույցում հատուկ անդրադարձել են Սյունիքում իրականացվող անվտանգության միջոցառումներին։ Քննարկվել են նաև հայկական զինված ուժերում մեկնարկած լայնածավալ բարեփոխումների հիմնական ուղղությունները։2021թ․ ՀՀ և ՌԴ ՊՆ ղեկավարները հեռախսազրույցներ են ունեցել նաև հունվարի 21-ին, փետրվարի 1-ին, 25-ին և 27-ին, ինչպես նաև մարտի 10-ին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---