Դինքի սպանության գործով 3 նախկին բարձրաստիճան սպա ցմահ ազատազրկվել է![]() 26 մարտի 2021 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ոստիկանության նախկին բարձրաստիճան 3 սպա ցմահ ազատազրկման է դատապարտվել 2007-ի հունվարին հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության համար, տեղեկացնում է Factor.am-ը՝ թուրքական «Անադոլու» գործակալությանը հղումով։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Դինքի սպանության մեջ ներգրավված է եղել ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը, որը Թուրքիայում կոչվում է FETO և համարվում է ահաբեկչական: Հեռակա կարգով մեղադրանքներ են ներկայացվել նաև Գյուլենի դեմ, որն ապրում է ԱՄՆ-ում: Գործակալության տվյալներով ՝ Ստամբուլի դատարանը մեղավոր է ճանաչել Դինքի սպանությունը նախապատրաստելու մեջ և ցմահ ազատազրկման է դատապարտել Թուրքիայի Տրապիզոն նահանգի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ռամազան Աքյուրեքին, Ստամբուլի ոստիկանության հետախուզական վարչություն նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերին և Ստամբուլի ժանդարմերիայի հետախուզական վարչություն նախկին պետ Մուհարեմ Դեմիրքալեն: Տրապիզոնի նահանգի ժանդարմերիայի նախկին պետ Ալի Օզը դատապարտվել է 28 տարվա ազատազրկման: Լրագրող Էրջան Գյուն, որը մեղադրվել է FETO-ին անդամակցելու մեջ, դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավու՛ր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |