ՏԿԵ. ՀՀ կուղարկվի մարդատար 27 վագոն, կօգտագործվեն Վրաստանի հետ հաղորդակցության համար

ՏԿԵ. ՀՀ կուղարկվի մարդատար 27 վագոն, կօգտագործվեն Վրաստանի հետ հաղորդակցության համար

PanARMENIAN.Net - Հայաստան է ուղարկվելու Տվերի վագոնաշինական գործարանի արտադրության 27 մարդատար վագոն, որոնք երկաթուղում կօգտագործվեն Հայաստանի և Վրաստանի միջև միջազգային հաղորդակցության կազմակերպման նպատակով։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ վագոններն ուղարկվելու են գործարանի և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն։

Նախատեսվում է, որ վագոնները Հայաստան կբերվեն 2021-ի ամռանը։

Երկաթուղային և երկաթգծերով տրանսպորտի արտադրության ոլորտում «Տրանսմաշհոլդինգը» զբաղեցնում է առաջին հորիզոնականը Ռուսաստանի և ԱՊՀ տարածքում, և չորրորդը՝ միջազգային շուկայում։ Նախարարությունից նշում են, որ փոխնախարար Արմեն Սիմոնյանը՝ գործարան այցելելով ծանոթացել է արտադրական համալիրին, նոր մոդելի վագոններին, այցելել է գործարանի ուսումնական կենտրոն և մասնակցել վագոնի շրջանակի տեղադրման խորհրդանշական արարողությանը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---