Իսրայելի հայերը ցույց են արել ՊՆ-ի մոտ՝ պահանջելով դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին

Իսրայելի հայերը  ցույց են արել ՊՆ-ի մոտ՝ պահանջելով դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ցույց են կազմակերպել պաշտպանության նախարարության մոտ՝ կոչ անելով դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին։ Համայնքի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել հավաքից։

Նրանք պաստառներ էին կրում ադրբեջանական բանակին զենքի մատակարարումը դադարեցնելու կոչերով, ինչպես նաև վանկարկում էին․ «Ալի՛և, ահաբեկիչ», «Էրդողա՛ն, ահաբեկիչ»:

Մասնակիցները նշել են, որ ադրբեջանցիներն իսրայելյան զենքը պատերազմի ժամանակ կիրառել են Արցախի խաղաղ բնակչության դեմ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ իսրայելական Meteor Aerospace ընկերությունը հայտարարել է Բաքվի նավաշինական ընկերության հետ համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին, որը կոչվելու է Caspian Meteor և լրացնելու է Ադրբեջանի ռազմարդյունաբերության պահանջարկը, գրում է moscow-baku.ru-ն։

Meteor Aerospace ընկերությունը նավերից բացի արտադրում է նաև անօդաչու թռչող սարքեր, 1400 կգ բեռնափոխադրման հնարավորությամբ։ Ընկերությունը նաև բարձր ճշգրտության հրթիռներ է արտադրում և հակաօդային պաշտպանության համակարգեր։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---