ԶՈւ գնդապետ․ Պատերազմի 1500 վիրավոր դեռ բուժվում է

ԶՈւ գնդապետ․ Պատերազմի 1500 վիրավոր դեռ բուժվում է

PanARMENIAN.Net - Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հոսպիտալներում և հիվանդանոցնում զինծառայողների, ոստիկանների, Ազգային անվտանգության ծառայության սահմանափահ զորքերի, կամավորների շրջանում եղել է մինչև 11,000 վիրավոր և հիվանդ, հայտարարել է Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, պլանավորման բաժնի պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանը։

Գնդապետն ամփոփել է ռազմաբժշկական վարչության կատարված աշխատանքը պատերազմի ընթացքում։

«55%-ն ունեցել է թեթև վիրավորվումներ, 35%-ը՝ միջին ծանրության, 7%-ը՝ ծանր, 2%-ը՝ ծայրահեղ ծանր»,- ասել է նա, փոխանցում է Sputnik Armenia-ն։

ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը հայտնել է, որ այժմ փաստացի բուժվում է մոտ 1500 զինծառայող, նրանք գտնվում են վերականգնողական արձակուրդում։ Նրա խոսքով` 885 զինծառայող հաշմանդամության առաջին, երկրորդ և երրորդ կարգ ունեն։

Արցախում 44-օրյա պատերազմից՝ նոյեմբերի 10-ից հետո առաջին անգամ հայկական կողմը ներկայացրել է վիրավոր զինծառայողների մոտավոր թիվ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---