ՌԴ ՊՆ փոխնախարարն Արցախում մասնակցել է խաղաղապահների հերթական մոդուլային զինավանի բացմանը

ՌԴ ՊՆ փոխնախարարն Արցախում մասնակցել է խաղաղապահների հերթական մոդուլային զինավանի բացմանը

PanARMENIAN.Net - ՌԴ ՊՆ փոխնախարար Դմիտրի Բուլգակովը, որը Ստեփանակերտում մասնակցել է ռուս խաղաղապահների համար հերթական մոդուլային զինավանի բացմանը, հայտարարել է, որ մինչև ապրիլի 5-ը բոլոր նախատեսված նման ավանները շահագործման կհանձնվեն և բոլոր խաղաղապահները տեղավորված կլինեն։

Նա հավելել է նաև, որ մինչև ապրիլի ավարտը կսկսի գործել խաղաղապահների համար նախատեսված շարժական հոսպիտալը, տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն։

Ստեփանակերտում բացված հերթական զինավանը նախատեսված է 250 խաղաղապահի համար։

«Այսօրվա դրությամբ մենք ավարտում ենք 25 այդպիսի ավանի կառուցումը։ Ապրիլի 5-ին արդեն բոլորը շահագործման հանձնված կլինեն»,-ասել է գեներալը։

Բլոկ-մոդուլային զինավաններն ինքնավար օբյեկտներ են, հագեցած կենսապահովման բոլոր անհրաժեշտ պայմաններով՝ էլեկտրամատակարարում, ջեռուցում, սանհանգույց, ջրամատակարարում, ջրահեռացում։ Կա նաև կահույք և կենցաղային տեխնիկա՝ էլեկտրական վառարան, սառնարան, լվացքի մեքենա, միկրոալիքային վառարան, հեռուստացույց, օդորակիչ, կաթսա:

Յուրաքանչյուր զինավանի տարածքում կա նաև արհեստական ծածկով մարզասրահ, բաղնիք, բուժկետ, չորանոց, համազգեստի մաքրման սենյակ, ժամանցի սենյակ, գրասենյակ, պահեստ, ճաշարան, ինչպես նաև մթերային պահեստ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---