Բաքուն հայտարարել է Շուշիում «Իսկանդերի» բեկորներ գտնելու մասին![]() 31 մարտի 2021 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանն օգտագործել է «Իսկանդեր» համալիր, հայտարարել է ադրբեջանական Ականազերծման գործակալությունը (ANAMA)։ Գործակալությունից նշել են, թե մարտի 15-ին Շուշիի հարակից տարածքներում 2 պայթած հրթիռի բեկոր է հայտնաբերվել։ Գործակալության կողմից հրթիռի նույնականացման համարով (9М723) պարզվել է, որ այն «Իսկանդեր» հրթիռային համակարգին է պատկանում։ Ադրբեջանական կողմից նշել են, թե դա պարզել հնարավոր է նաև համացանցային որոնմամբ։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանը պատերազմի ընթացքում չի օգտագործել «Իսկանդեր», դա փաստել էր նաև ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով երկորրդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին, ասել էր, որ կրակած Իսկանդերը չի պայթել կամ պայթել է 10%-ով։ Այդ հայտարարությունը լայն արձագանք էր ստացել նաև ռուսական լրատվամիջոցներում։ Ի վերջո, ՌԴ ՊՆ՝ հրթիռները չկիրառվելու մասին հայտարարությունից հետո կառավարությունից հայտարարեցին, որ Փաշինյանին սխալ տեղեկատվություն էին տրամադրել։ Սկանդալը ԳՇ շուրջ ճգնաժամի պատճառ դարձավ այն բանից հետո, երբ Փաշինյանն աշխատանքից ազատեց վարչապետի խոսքերի վրա ծիծաղած գեներալ Տիրան Խաչատրյանին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |