Բաքուն հայտարարել է Շուշիում «Իսկանդերի» բեկորներ գտնելու մասին

Բաքուն հայտարարել է Շուշիում «Իսկանդերի» բեկորներ գտնելու մասին

PanARMENIAN.Net - Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանն օգտագործել է «Իսկանդեր» համալիր, հայտարարել է ադրբեջանական Ականազերծման գործակալությունը (ANAMA)։

Գործակալությունից նշել են, թե մարտի 15-ին Շուշիի հարակից տարածքներում 2 պայթած հրթիռի բեկոր է հայտնաբերվել։

Գործակալության կողմից հրթիռի նույնականացման համարով (9М723) պարզվել է, որ այն «Իսկանդեր» հրթիռային համակարգին է պատկանում։ Ադրբեջանական կողմից նշել են, թե դա պարզել հնարավոր է նաև համացանցային որոնմամբ։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանը պատերազմի ընթացքում չի օգտագործել «Իսկանդեր», դա փաստել էր նաև ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով երկորրդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին, ասել էր, որ կրակած Իսկանդերը չի պայթել կամ պայթել է 10%-ով։ Այդ հայտարարությունը լայն արձագանք էր ստացել նաև ռուսական լրատվամիջոցներում։ Ի վերջո, ՌԴ ՊՆ՝ հրթիռները չկիրառվելու մասին հայտարարությունից հետո կառավարությունից հայտարարեցին, որ Փաշինյանին սխալ տեղեկատվություն էին տրամադրել։

Սկանդալը ԳՇ շուրջ ճգնաժամի պատճառ դարձավ այն բանից հետո, երբ Փաշինյանն աշխատանքից ազատեց վարչապետի խոսքերի վրա ծիծաղած գեներալ Տիրան Խաչատրյանին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---