Հարությունյան․ Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումն առնվազն ԼՂԻՄ սահմաններում, օրակարգում է

Հարությունյան․ Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումն առնվազն ԼՂԻՄ սահմաններում, օրակարգում է

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Մարտունու շրջան այցի ժամանակ հայտարարել է, որ ԱՀ իշխանությունների օրակարգում Արցախի տարածքային ամբողջականության քաղաքական ճանապարհով վերականգնումն է՝ առնվազն նախկին ԼՂԻՄ սահմաններում:

Անդրադառնալով մամուլում պարբերաբար շահարկվող Կարմիր շուկայի թեմային՝ Հարությունյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ նման խոսակցությունները որևէ հիմք չունեն, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքը 44-օրյա պատերազմի արդյունքում սահմանակից է դարձել ադրբեջանական ուժերին։ Ավելի վաղ Հարությունյանը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմն ամեն գնով ցանկացել է վերցնել Կարմիր Շուկան։ «Երկար ժամանակ բանակցություններում ամեն քայլ անում էին, որ մենք հանձնենք Կրասնի Բազարը, բայց ասեցինք` դուք մոռացեք Կարմիր Շուկան, դա բացառվում է», - ասել է Հարությունյանը տեղի բնակիչների հետ հանդիպմանը մարտի 7-ին։

Երկրի ղեկավարն իր խոսքում անդրադարձել է անվտանգության ու սոցիալական հիմնախնդիրների հաղթահարման և տնտեսության զարգացման հարցերին:

Հարությունյանը մարտի 31-ին աշխատանքային այցով եղել է Մարտունու շրջանում, հանդիպումներ ունեցել Մարտունի քաղաքում և Բերդաշեն, Աշան, Նոր շեն, Հացի, Ավդուռ ու Մյուրիշեն համայնքներում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---