Ավելի քան 200 մլրդ դրամ. «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի» հերթական նվաճումը

Ավելի քան 200 մլրդ դրամ. «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի» հերթական նվաճումը

PanARMENIAN.Net - «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի» կողմից կառավարվող կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդի ակտիվները մարտի առաջին կեսին գերազանցել են 200 միլիարդ դրամը։

Նշված միջոցներից մոտ 44 միլիարդը գոյացել է միջոցների կառավարման արդյունքում, իսկ մոտ 157 միլիարդը կազմում են կուտակային հատկացումները:

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ՓԲ ընկերությունը հիմնադրել են Ակբա բանկն ու Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական ‹‹Ամունդի›› ընկերությունը: «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը» Հայաստանում գործող կուտակային կենսաթոշակային ֆոնդերի երկու կառավարչից մեկն է:

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը» վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---