Արցախի ԱԳՆ․ 2016-ին Ադրբեջանի ռազմական հանցագործությունները չդատապարտելու կիզակետը 44-օրյա պատերազմն էր![]() 2 ապրիլի 2021 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Միջազգային հանրության կողմից 2016-ի ապրիլին Ադրբեջանի ռազմական հանցագործությունները չդատապարտելը հաջորդ տարիների ընթացքում էլ ավելի սաստկացրեց այդ երկրի ռազմատենչ նկրտումները, դրա կիզակետը դարձավ 2020-ի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ նոր լայնածավալ պատերազմի սանձազերծումը, հայտարարել են Արցախի արտաքին գործերի նախարարությունից։ 2016-ի ապրիլի 2-ին Ադրբեջանն Արցախի դեմ ռազմական գործողություններ էր սկսել, դրանք տևեցին 4 օր։ Արցախի ԱԳՆ-ից հիշեցնում են, որ 2016-ին ևս ադրբեջնական կողմը թիրախավորում էր ինչպես Պաշտպանության բանակի դիրքերը, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներն ու սահմանամերձ բնակավայրերը, իսկ ռազմական գործողություններն ուղեկցվել են պատերազմական և մարդկության դեմ ուղղված բազմաթիվ հանցագործություններ։ «Միջազգային հանրությունը պետք է վճռական գնահատական տա ցայսօր շարունակվող Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը, միջազգային իրավունքի հանդեպ ծայրահեղ անարգանքին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններից հրաժարվելու փորձերին»,-հայտարարել են Արցախի ԱԳՆ-ից։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |