ԼՂ-ում կռված սիրիացի վարձկանները բողոքում են, որ չեն վճարվել10 ապրիլի 2021 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Լրագրող Լինդսի Սնելը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ Թուրքիային օգնող Սիրիական ազգային բանակի՝ Սուլթան Սուլեյման Շահի զինյալները բողոքում են ղեկավար Աբու Ամիրին, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների մասնակցելու համար իրենց ոչ մի անգամ չեն վարձատրել։ «Մենք կռվել ենք թուրքական պետության հետ Ղարաբաղում։ Մարդիկ ունենք, որոնք վիրավորվել են, սպանվել։ Սուլթան Սուլեյման Շահը, Աբու Ամշան խլել են մեր իրավունքը և գողացել վիրավորների ու զոհերի աշխատավարձը, իսկ մարդիկ սովից մեռնում են»,- ասել է զինյալներից մեկը։ Սա ոչ առաջին, և ոչ էլ միակ ապացույցն է այն բանի, որ 44-օրյա պատերազմում ադրբեջանական կողմը Թուրքիայի աջակցությամբ իր զինված ուժերի կազմում է ներառել նաև վարձկանների։ Թուրքիան պատերազմի ընթացքում տարածաշրջան էր բերել վարձկան-ահաբեկիչներ՝ Սիրիայից ու Լիբիայից։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել է Նախաքննությունը շարունակվում է |