Պուտինն ու Էրդողանը անհարժեշտ են համարում Հրվ. Կովկասի տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման ակտիվացումը10 ապրիլի 2021 - 12:56 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են կարգավորումը Լեռնային Ղարաբաղում, անհրաժեշտ են համարել Հարավային Կովկասի տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների ակտիվացումը, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձր է գնահատել ՌԴ քայլերը՝ ուղղված իրավիճակի հետագա կայունացմանը, նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարության հետևողական իրականացմանը: Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Թուրքիայի նախագահին ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հետ վերջին շփումների մասին։ Փոխադարձ կարծիք է հայտնվել, որ անհրաժեշտ է ակտիվացնել Հարավային Կովկասի տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Կողմերն անդրադարձել են նաև Թուրքիայի կողմից Ստամբուլի ջրանցքի կառուցմանը։ Ռուսական կողմը շեշտել է 1936թ․ Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթների համաձայն սևծովյան նեղուցների գործող ռեժիմի պահպանումը։ Նշվում է, որ արդյունավետ ռուս-թուրքական երկխոսությունը նախատեսվում է շարունակել ամենատարբեր ձևաչափերով։ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման նպատակով ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների ղեկավարությամբ։ Գործում է նաև երեք ենթախումբ։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |