Արցախի նախագահի մոտ քննարկվել են հետպատերազմյան իրավական որոշ խնդիրների հնարավոր լուծումներ

Արցախի նախագահի մոտ քննարկվել են հետպատերազմյան իրավական որոշ խնդիրների հնարավոր լուծումներ

PanARMENIAN.Net - Արցախի` Պատերազմական գործողություններով պայմանավորված իրավական հիմնախնդիրների լուծման աշխատանքների համակարգման խորհրդի հերթական նիստին քննարկվել են մի շարք հարցեր, մասնավորապես՝ տեղահանված անձանց բնակարանային ապահովումը, փոխանցում են ԱՀ նախագահի աշխատակազմի։

Առաջարկվել է նախատեսել տեղահանվածների համար բնակֆոնդի վարձակալման պայմանների խախտման դիմաց պատասխանատվության, ինչպես նաև պետության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի հարկադիր օգտագործման միջոցներ:

«Շահագրգիռ քննարկումներ են ծավալվել նաև ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին սոցիալական աջակցություն տրամադրելու, տեղահանվածների աշխատանքային ստաժի վերականգնման, քաղաքացիական զոհերի ու բռնազավթված համայնքների իրավական կարգավիճակների հարցերի շուրջ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Խորհրդի հավանությանն արժանացած նախագծերը օրենքով սահմանված կարգով ընթացք են ստանալու։:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---