The Halo Trust-ը շարունակում է աշխատել Արցախում․ Պայթեցումներ կլինեն

The Halo Trust-ը շարունակում է աշխատել Արցախում․ Պայթեցումներ կլինեն

PanARMENIAN.Net - Ապրիլի 10-ին The Halo Trust ոչ կառավարական ականազերծող կազմակերպությունն Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի վարչական տարածքում կիրականացնի հայտնաբերված զինամթերքի պայթեցման աշխատանք: Այդ մասին տեղեկացնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

ԱԻՊԾ սակրավորները, ռուս գործընկերների հետ մեկտեղ, հետախուզական աշխատանքներ են իրականացնում Ստեփանակերտ և Ասկերան քաղաքների մերձակա անտառային տարածքներում:

Հայտնաբերված և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքը, որպես կանոն՝ կոչնչացվի տեղում:

Պայթյունների ձայներ լսելու դեպքում, խնդրում են չանհանգստանալ:

Ավելի վաղ The Halo Trust բրիտանական կազմակերպությունը հերքել էր լուրերը, թե պատերազմի ընթացքում կամ դրանից առաջ թուրքական ուժերին ականադաշտերի քարտեզներ է փոխանցել: Կազմակերպության կողմից Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզները թուրքական հատուկ ծառայություններին փոխանցելու մասին հայտնել էր Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։ Նրա խոսքով՝ քարտեզների փոխանցման պատճառով պատերազմի ընթացքում հակառակորդը կարողացել է բարեհաջող անցնել ականապատված տարածքներով։ Արցախի Քննչական կոմիտեն վարույթ է ընդունել The Halo Trust-ի վերաբերյալ քրեական գործը։

The Halo Trust-ը 2000 թվականից աշխատում է Լեռնային Ղարաբաղում, որտեղ ականազերծել է մոտ 500 ականապատված տարածք։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---