Ադրբեջանցիները գնդացրով կրակել են Արցախի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ

Ադրբեջանցիները գնդացրով կրակել են Արցախի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ

PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին ադրբեջանցիները գնդացրով կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ, հայտարարել է ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, փոխանցում է «Փաստինֆոն»։

Նա նշել է, որ նոյեմբերի 10-ի պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո էլ հաճախ են լսվում կրակոցի ձայներ, լինում են ոչ կոնկրետ ուղղությամբ կրակոցներ:

Հակոբյանի դիտարկմամբ՝ Սարուշենի ուղղությամբ արձակվել են թիրախավորված կրակոցներ։

Սարուշեն գյուղը Ստեփանակերտից 30 կմ է հեռու:

«Իրենք շատ լավ գիտակցում էին, որ նաև իրենց անվտանգությունը հենց իրենք պետք է ապահովեն, որովհետև Սարուշենն այն ճանապարհի վրա է, որով ադրբեջանցիներն օրվա ընթացքում առնվազն մեկ, լինելում է՝ երկու անգամ իրենց բեռնատարների շարասյունն են անցկացնում: Սարուշեն գյուղը Կարմիր Շուկայի ճանապարհին է»,- նշել է Հակոբյանը։

Պատգամավորի խոսքով՝ ադրբեջանական կողմը չի հերքել, որ կրակել է, սակայն պատճառաբանել են, թե, իբր, հայկական կողմը խրամատներ է փորել․ այնինչ տրակտորը գյուղատնտեսական աշխատանքներ է իրականացրել։

Ըստ պատգամավորի՝ ադրբեջանցիները փորձում են խուճապ առաջացնել, լուրեր են շրջանառվում, որ պահանջում են Կարմիր Շուկան։

«Իրենք նման պահանջ չեն դնում, խոսում են ճանապարհի մասին, պահանջում են ճանապարհի վերահսկողությունը, բայց ով եղել է այդ տարածքում, շատ հստակ պատկերացնում է, թե ինչի մասին է խոսքը»,- նշել է նա։

44-օրյա պատերազմից հետո Արցախում ռուս խաղաղապահներ են տեղակայվել։ Պատերազմի ողջ ընթացքում ադրբեջանական կողմը թիրախավորում էր քաղաքացիական բնակչությանը, հարվածում տների ու ենթակառուցվածքների ուղղությամբ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---