Փոխնախարար․ 2021-ին Թուրքիայից ՀՀ որևէ գյուղապրանք չի ներմուծվել![]() 12 ապրիլի 2021 - 15:50 AMT PanARMENIAN.Net - 2021-ի հունվարի 1-ից՝ Թուրքիայից Հայաստան որևէ տեսակի գյուղատնտեսական ապրանք չի ներմուծվել, հայտնել է էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։ Իրանից ներմուծումների մասով փոխնախարարը նշել է, որ Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան հաշվարկների համաձայն՝ մաքսազերծումն այն գների հիման վրա է իրականացվում, որ տեղական արտադրությունը չտուժի և գտնվի շահեկան վիճակում: «Խնդիրն այն է, որ ապրանքի գինը բարձրացել է զուտ ծախսի տեսանկյունից, բայց ներմուծվող ապրանքը չի կարող լինել ավելի շահեկան վիճակում: Մենք ունենք համապատասխան գործիքակազմ` պաշտպանելու տեղական արտադրողին», - ասել է Սիմոնյանը: Թուրքիայից լոլիկի ներմուծման լուրերի մասին ճշտող հարցին ի պատասխան՝ նա նշել է, որ Վրաստանից եկող ու վրացական ծագման ապրանքներն ազատ են ներմուծվում ՀՀ, եթե թուրքական ապրանք է Վրաստանով գալիս, այդտեղ արդեն հանցակազմ կա։ Փոխնախարարը նշել է, որ նախկինում այդ երկրից ներմուծվում էր մոտ 2900 ապրանքատեսակ, իսկ փոփոխություններից հետո ավելացվել են նաև որոշ կոդեր։ Նրա խոսքով՝ կան ապրանքներ, որոնց ներմուծումը թույլատրվել է, քանի որ լոգիստիկ խնդիրներ են եղել։ Դրանք հիմնականում տեղական արտադրության համար հումք ծառայող ապրանքատեսակներն են։ Կառավարությունը 2020-ի հոկտեմբերի 20-ին ժամանակավոր արգելք էր դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Պատճառը 44-օրյա պատերազմում այդ երկրի ռազմական բացահայտ աջակցությունն էր Ադրբեջանին։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |