Վրաստանի խորհրդարանում կքննարկեն ԼՂ հարցը![]() 12 ապրիլի 2021 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը: Այն նախատեսվում է քննարկել պաշտպանության և անվտանգության խորհրդարանական կոմիտեում, տեղեկացնում է 1tv.ge-ն։ Կոմիտեի օրակարգում նշված է, որ քննարկումը կկենտրոնանա «Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագրի ազդեցությունը Հարավային Կովկասի անվտանգության միջավայրի վրա» թեմայի շուրջ: Կոմիտեի շրջանակում պատգամավորները կլսեն հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնակատար Շալվա Լոմիձեին: Հանձնաժողովի նիստը, հավանաբար, փակ կլինի, քանի որ վերջերս նմանատիպ հարցերի շուրջ կոմիտեի նիստերը փակ են լինում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |