ArLeAM ընկերությունը՝ ռուսաստանյան «ՊրոդԷքսպո-2021»-ի գլխավոր հովանավոր

ArLeAM ընկերությունը՝ ռուսաստանյան «ՊրոդԷքսպո-2021»-ի գլխավոր հովանավոր

PanARMENIAN.Net - Մոսկվայում ընթացող՝ Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում սննդի և ըմպելիքների ամենամեծ՝ «ՊրոդԷքսպո 2021» միջազգային ցուցահանդեսի գլխավոր հովանավորը հայկական ArLeAM ընկերությունն է:

Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվում է ավելի քան 70 երկրի սննդային, ալկոհոլային և ոչ ալկոհոլային արտադրանք: Հնգօրյա Էքսպո ցուցահանդեսին ներկա է լինում մոտ 100,000 այցելու աշխարհի տարբեր երկրներից:

Հայաստանյան պրեմիում կարգի ինտենսիվ մրգային այգիների արդյունաբերությամբ, գյուղատնտեսական ծառայությունների տրամադրմամբ զբաղվող ArLeAM ընկերությունը նույնպես մասնակցում է ցուցահանդեսին՝ ներկայանալով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ բացառապես Հայաստանում աճեցված բարձրակարգ արտադրանքով:

Էքսպոյի շրջանակում ներկայացվում է ArLeAM ընկերության «Դուռ» գինին, որը հայկական լեռնաշխարհի և Վայոց Ձորի իսկական ոգու մարմնավորումն է։ Նույն անունը կրող «Դուռ» կոնյակը ևս առանձնանում է իր խորհրդով և պատմությամբ, այն պատրաստված է Սովետական Հայաստանից ժառանգած կաղնու տակառներում։

Ընկերության գործունեությունը միտված է ոչ միայն օժանադակելու Հայաստանում գյուղատնտեսության զարգացմանը, այլև հանդիսանում է օրինակելի բիզնես մոդել և տրամպլին գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող մյուս ընկերությունների համար, որը ևս մեկ հնարավորություն է ՀՀ տնտեսության զարգացման գործում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---