Թբիլիսիում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես է անցկացվել

Թբիլիսիում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես է անցկացվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ին Թբիլիսիում կայացել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես: Այն ներկայացվել է Թբիլիսիի Ազատության հրապարակում տեղակայված սակրեբուլոյի (ավագանի) շենքի դիմաց: Միջոցառման կազմակերպիչները՝ «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության անդամները, հաղորդել են, որ ցուցահանդեսը կտեղափոխվի Վրաստանի նախագահի նստավայրի հարակից տարածք։

Ներկայացված նկարներում պատկերված են դրվագներ ոչ միայն Հայոց ցեղասպանությունից, այլև Արցախի հոգևոր ժառանգությունից, որ պղծվել են 2020թ. պատերազմից հետո, գրում է Aliq.ge-ն։

Նման ցուցահանդես կազմակերպությունն անցկացրել էր նաև 2018-ին:

Ավանդույթի համաձայն, ապրիլի 23-ին անցկացվելու է ջահերով երթ դեպի Վրաստանում Թուրքիայի դեսպանատուն, այնուհետև՝ ապրիլի 24-ին՝ բողոքի ցույց Թուրքիայի դեսպանատան առջև: 2020-ին այս միջոցառումները չեն կայացել պանդեմիայի պատճառով:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---