ՌԴ ԶՈւ ԳՇ պետ․ ՀՀ-ն մեր առանցքային դաշնակիցն ու գործընկերն է Անդրկովկասում

ՌԴ ԶՈւ ԳՇ պետ․ ՀՀ-ն մեր առանցքային դաշնակիցն ու գործընկերն է Անդրկովկասում

PanARMENIAN.Net - ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, Մոսկվայում ընդունելով ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ասել է, որ Հայաստանը Ռուսաստանի առանցքային դաշնակիցն ու գործընկերն է Անդրկովկասում։

Նա հավելել է, որ երկրներն ամրապնդում են գործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմանի ձևաչափով միջազգային կառույցներում, առաջին հերթին ՀԱՊԿ շրջանակում։

Նա նշել է նաև, որ երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի վկայությունն է 102-րդ ռուսական ռազմակայանի ներկայությունը ՀՀ տարածքում, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք շարունակում ենք որակյալ կադրեր պատրաստել ՌԴ ՊՆ բուհերում։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչներն ամեն տարի մասնակցում են ՌԴ ՊՆ լայնածավալ միջոցառումներին և պատվիրակությունները միշտ բարձր կազմով են ներկայանում»,- ասել է Գերասիմովը։

Նա ասել է նաև, որ 2021-ին Մոսկվայում անցկացվելու է Միջազգային անվտանգության 9-րդ կոնֆերանսը, «Բանակ-2021» միջազգային ռազմատեխնիկական համաժողովն ու Միջազգային բանակային խաղեր, որին ակնկալվում է նաև հայկական կողմի մասնակցությունը։

Նա հավելել է, որ ակնկալում են ՀՀ մասնակցությունը նաև «Արևմուտք-2021» հրմանատարաշտաբային զորավարժություններին։

Ապրիլի 14-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Մոսկվայում մասնակցել է նաև ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին՝ նվիրված ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացմանը։

 Ուշագրավ
«Արդեն սկսել եմ քննարկումներ նոր նախարարների նշանակման հարցով»,-նշել է նա
Դոնֆրիդի խոսքով՝ այսօր Հայաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերություններն ամուր են, քան երբևէ
Այդ մասին նա ասել է Աստանայում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների նեղ կազմով հանդիպմանը
---