Բալասանյան․ Հայկական կողմն ամեն ինչ հետ կվերադարձնի, բացի նահատակներից

Բալասանյան․ Հայկական կողմն ամեն ինչ հետ կվերադարձնի,  բացի նահատակներից

PanARMENIAN.Net - Հայկական կողմը, բացի իր նահատակներից, ամեն ինչ հետ է վերադարձնելու, հայտարարել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, փոխանցում է Aravot.am-ը:

Բալասանյանն այս հայտարարությունն արել է «Կամավորական շարժում» ՀԿ-ի գումարտակի 27 նահատակին պարգևատրելու արարողության ժամանակ․ նրանցից երկուսը հետմահու պարգևատրվել են Արցախի «Մարտական խաչ 1-ին աստիճան» շքանշանով, մյուսները՝ «Արիության համար» մեդալով:

«Իհարկե, այսօր տխուր ենք՝ պարտվել ենք: Բայց, բացի մեր նահատակներից, ամեն ինչ հետ ենք վերադարձնելու: Համոզված եղեք 100 տոկոսով: Վստահ եմ, որ մենք կարճ ժամանակում թե քաղաքական, թե ռազմական, թե սոցիալական, թե տնտեսական՝ հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները»,- հայտարարել է նա։

44-օրյա պատերազմից հետո հայկական կողմն Արցախում տարածքային զիջումների է գնացել, ԼՂ-ում ռուս խաղաղպահներ են տեղակայված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---