Հայաստանն Իրանում առևտրային կցորդ կունենա![]() 15 ապրիլի 2021 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն Իրանում առևտրային կցորդ կունենա, որոշումն ընդունվել է Կառավարության նիստում։ Ըստ դրա՝ Հայաստանից Իրան կգործուղվի համապատասխան «պաշտոնյա գիտակ անձ՝ առևտրական կցորդ, ով պատշաճ և մշտական հիմունքներով կարող է ապահովել Հայաստանի տնտեսավարների շահերի պաշտպանոււթյունն իրանական շուկայում»։ Գործադիրում նշել են, որ ներկայումս միտում կա ընդլայնելու առևտրատնտեսական համագործակցության ոլորտները, ակտիվացնելու փոխադարձ այցերը և համատեղ միջոցառումների իրականացումը, ինչպես նաև գործակցել գործընկերային և այլ խոշոր նահանգների ու քաղաքների հետ: «ԻԻՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ վերջին ժամանակահատվածում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքներով ներկայումս աշխատանքներ են իրականացվում հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման, ինչպես նաև երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ։ Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` ՀՀ առևտրաշրջանառությունն ԻԻՀ հետ 2020 թվականին կազմել է $400.2 մլն, այդ թվում՝ արտահանումը Հայաստանից Իրան կազմել է $84.8 մլն, իսկ Իրանից Հայաստան ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է $315.4 մլն», - ասվում է նախագծի հիմնավորման մեջ։ Իրանում Հայաստանի առևտրական կցորդի հաստիք ստեղծելու մասին կառավարության որոշման նախագծի ընդունման պատճառով պետական բյուջեում սպասվում է ծախսերի և եկամուտների փոփոխություն։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |