ԱՄԷ-ն մարդասիրական օգնություն է տրամադրել Արմավիրի մարզի կարիքավոր ընտանիքներին

ԱՄԷ-ն մարդասիրական օգնություն է տրամադրել Արմավիրի մարզի կարիքավոր ընտանիքներին

PanARMENIAN.Net - Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության նախաձեռնությամբ Զայեդ բն Սուլթան ալ-Նահյան բարեգործական կազմակերպությունը Ռամադան ամսվա շրջանակներում սնունդով արկղեր է տրամադրել Արմավիրի մարզի մոտ 80 կարիքավոր ընտանիքներին։

Բարեգործական ծրագրի շրջանակում Էմիրաթական կարմիր մահիկ և Զայեդ բն Սուլթան ալ-Նահյան բարեգործական և մարդասիրական կազմակերպությունները ՀՀ տարբեր մարզերԻ կարիքավոր ընտանիքների ընդհանուր առմամբ ավելի քան 12 տոննա սնունդ կտրամադրեն, տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունը։ ԱՄԷ-ն ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, իրականացնում է մարդասիրական օժանդակության իր հանձնառությունը:

Այս մոտեցումն ԱՄԷ հիմնադիր Շեյխ Զայեդ բն Սուլթան ալ-Նահյանի որդեգրած արտաքին քաղաքականության ժառանգությունն է՝ արտացոլված նաև ԱՄԷ-ի 2021թ․ տեսլականի մեջ և նպատակ է հետապնդում ամրապնդել երկրի դերը միջազգային հարթակներում։

ԱՄԷ ղեկավարությունը մշտապես ընդգծում է օգնության ձեռք մեկնելու անհրաժեշտությունը բոլոր ժողովուրդներին, ովքեր հայտնվել են դժվարին իրավիճակում՝ առանց հաշվի առնելու քաղաքական ուղղվածությունը, աշխարհագրական դիրքը, ազգային, ռասսայական կամ կրոնական պատկանելությունը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---