Աբովյան․ Բերման ենթարկվածները 16-ն են, բոլորը՝ Սյունիքից

Աբովյան․ Բերման ենթարկվածները 16-ն են, բոլորը՝ Սյունիքից

PanARMENIAN.Net - ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արման Աբովյանը Քննչական կոմիտեի մոտ լրագրողներին հայտնել է, որ բերման է ենթարկվել 16 անձ, բոլորը՝ Սյունիքից։ Բերման ենթարկվածերի թվում են նաև Մեղրու և Գորիսի փոխքաղաքապետերը:

«Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանն ինքնակամ է ներկայացել: Բոլորին այցելեցինք», - ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ գոյություն ունեն բերման հետ կապված խնդիրներ, բերման ենթարկվածներից մեկն ասել է, որ իր հանդեպ բռնության են կիրառել, նույնիսկ հեռախոսաձայնագրել են:

Աբովյանն ասել է, որ հիմնականում բերման են ենթարկվել ժամը 7:00-8:00-ին, գրեթե բոլորը կասկածյալի կարգավիճակով մեղադրվում են Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանություն) 3-րդ մասով: Նույն խմբակցության անդամ Շաքե Իսայանը հավելել է, որ բոլորի համար ձերբակալման որոշում կա:

Նա նշել է, որ բերման ենթարկվածներից մեկի մոտ կասկածվում է կորոնավիրուս, թեստ չի հանձնել:

«Մեկ անգամ արդեն շտապօգնություն կանչել են, վիճակը վատացել էր»,- ասել է Իսայանը:

Ապրիլի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցերը Սյունիքի համայնքեր մեծամասամբ անցել են լարված մթնոլորտում, նրա հասցեին հնչել են վիրավորանքներ և մեղադրանքներ։ Դրանից հետո Փաշինյանը ոստիկանության և ԱԱԾ պետերին հանձնարարել է անհետաձգելի կտրուկ և հատուկ միջոցառումներ ձեռնարկել Մեղրիում և Ագարակում տեղի ունեցածի կապակցությամբ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---