ՀՀԿ. Մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում Սյունյաց աշխարհի հայրենակիցներին

ՀՀԿ. Մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում Սյունյաց աշխարհի հայրենակիցներին

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել` համերաշխություն ու աջակցություն հայտնելով «Սյունյաց աշխարհի հայրենակիցներին»:

Նշվում է, որ տարածաշրջանային որևէ նախագիծ չի կարող իրականացվել Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի կենսական շահերի հաշվին և դրանց անտեսմամբ։

Ասվում է, որ ՀՀԿ-ն «խստորեն դատապարտում է երկրում շարունակական տեռորի, քաղաքական հետապնդումների, հիմնարար իրավունքների եւ ազատությունների աղաղակող ոտնահարումների ցանկացած դրսևորում և պահանջում անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին»։

Հայտարարության մեջ նշվում է, որ Սյունիքը եղել և մնում է ՀՀ ինքնիշխանության և պետականության կենսական հանգույցը, արժանապատիվ գոյության բացառիկ գրավականներից մեկը:

«Վերջին զարգացումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ կապիտուլյանտ իշխանությունների շարունակվող պաշտոնավարումը անմիջական սպառնալիք է մեր ազգային շահերին»,-ասվում է հայտարարության մեջ։

Ապրիլի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցերը Սյունիքի համայնքեր մեծամասամբ անցել են լարված մթնոլորտում, նրա հասցեին հնչել են վիրավորանքներ և մեղադրանքներ։ Դրանից հետո Փաշինյանը ոստիկանության և ԱԱԾ պետերին հանձնարարել է անհետաձգելի կտրուկ և հատուկ միջոցառումներ ձեռնարկել Մեղրիում և Ագարակում տեղի ունեցածի կապակցությամբ։ Արդյունքում բերման է ենթարկվել 16 անձ, բոլորը՝ Սյունիքից։ Բերման ենթարկվածերի թվում են նաև Մեղրու և Գորիսի փոխքաղաքապետերը: Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը ձերբակալվել է: Խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածներով քրեական գործը հարուցվել է ապրիլի 21-ին՝ Փաշինյանի դեմ բողոքի ակցիաներից հետո։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---