Գերմանիայի պետնախարարը կոչ է արել Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին23 ապրիլի 2021 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի Եվրոպայի հարցերով պետնախարար, ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող Գերմանիայի հատուկ ներկայացուցիչ Միխաել Ռոթը, ելույթ ունենալով ԵԽԽՎ-ում, կոչ է արել Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին։ ԵԽԽՎ գարնանային լիագումար նստաշրջանի օրակարգում ներառվել էր «Հայ ռազմագերիների, այլ պատանդառու անձանց և ներքին տեղահանվածների» հարցը: Տեղի է ունեցել քննարկում, որը բանաձևի ընդունում չէր նախատեսում։ Ռոթն ասել է, որ գերմանական կողմը մշտապես հիշեցնում է Ադրբեջանին ՄԻԵԴ որոշումները կատարելու անհրաժեշտության մասին։ Պատասխանելով ադրբեջանցի պատգամավոր Ռաֆայել Հուսեյնովի «ականապտման քարտեզները տրամադրելու անհրաժեշտության մասին» հարցին՝ Ռոթը հորդորել է առաջին հերթին վերադարձնել հայ ռազմագերիներին։ Ըստ գերմանացի պատգամավորի՝ հակամարտության ժամանակ չի կարելի անտեսել Եվրոպայի խորհրդի հիմնարար սկզբունքները մարդու իրավունքների ոլորտում։ Նա հավելել է, որ եռակողմ հայտարարությունը նաև պարտավորություն է ներառում՝ պահպանելու մարդու իրավունքները, և նշել, որ հայտարարության այդ մասը գերմանական կողմի հատոկ ուշադրության ներքո է։ Ռոթն ասել է նաև, որ կողմերը պետք է ընդունեն մարդու իրավունքների պաշտպանության դիտարկման առաքելությունները, և որ այդ համատեքստում գերմանական կողմը հավանություն է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին։ Ռոթը նաև հույս է հայտնել, որ Մինսկի խմբի աշխատանքը կհանգեցնի հարցի խաղաղ կարգավորման՝ նշելով, որ գերմանական կողմը պատրաստ է աջակցել այդ հարցում։ ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն հայտարարություն է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ գերիներին։ «Կոմիտեն վերստին նշում է, որ եռակողմ հայտարարության 8-րդ հոդվածը պարզորոշ մատնանշում է պահվող բոլոր անձանց փոխանակումը՝ առանց կարգավիճակի խտրականության, որը կողմերից մեկը տվել է այդ մարդկանց: Ընդգծելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած մտահոգությունները՝ կապված Ադրբեջանի կողմից ենթադրաբար 188 հայերի գերեվարման հետ՝ կոմիտեն կոչ է անում Ադրբեջանին ապահովել պահվող բոլոր հայ գերիների առանց հետաձգման ազատ արձակումը եւ հանձնումը Հայաստանի իշխանությունների հոգածությանը»,-ասվում է հայտարարության մեջ: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |