ԱՀ նախագահ․ Հոկտեմբերի սկզբին պատերազմը կանգնեցնելը ՀՀ քաղուժերը դավաճանություն էին համարում

ԱՀ նախագահ․ Հոկտեմբերի սկզբին պատերազմը կանգնեցնելը ՀՀ քաղուժերը դավաճանություն էին համարում

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Քաղաքաշինության նախարարությունում հանդիպման ժամանակ անդրադառնալով 44-օրյա պատերազմին, ասել է, որ հոկտեմբերի սկզբին պատերազմը կանգնեցնելը ՀՀ քաղաքական ուժերը դավաճանություն էին համարում։ Նա հավելել է, որ իր համար պատերազմի հետևանքները պարզ էին արդեն հոկտեմբերի սկզբին, իսկ հայաստանյան քաղուժերը պատերազմը կանգնեցնելու հարցում ընդհանուր հայտարարի չեն եկել։

«1994-ի մայիսի 12-ի զինադադարից հետո մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ճիշտ դասեր չի քաղել աշխարհի օրինակներից, և, առավելություն ունենալով բանակցային գործընթացում, ավելի նպաստավոր լուծումներ չի կարողացել ունենալ»,- ասել է նա:

Ապրիլի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, թե ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարությունը, որ անհրաժեշտ է 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնել, իրականության հետ որևէ աղերս չունի։ Ապրիլի 20-ին Անվտանգության խորհրդի գրասենյակը հրապարակել է ԱԽ սեպտեմբերի 30-ի նիստի գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---