Բլինքենն Ալիևի հետ զրույցում կարևորել է ԵԱՀԿ ՄԽ ջանքերի շարունակումը ԼՂ հարցում29 ապրիլի 2021 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի շարունակումը՝ Լեռնային Ղարաբաղում բանակցությունների միջոցով տևական քաղաքական կարգավորման հասնելու համար: Այս մասին ասվում է Պետքարտուղարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում: Պետքարտուղարը շեշտել է, որ հակամարտության կարգավորումը շահեկան կլինի տարածաշրջանում բոլորի համար, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Ալիևն ասել է, թե Բայդենի խոսքերը մտահոգությամբ են ընդունել Ադրբեջանում, քանի որ Թուրքիան Ադրբեջանի «մերձավոր բարեկամն ու դաշնակիցն է»։ Այդ մասին հայտնել է Ալիևի մամուլի ծառայությունը։ Բլինքենն ու Ալիևը քննարկել են երկկողմ գործընկերության հարցեր, մի շարք այլ թեմաներ: Ավելի վաղ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, անդրադառնալով Արցախում 44-օրյա պատերազմից հետո ստեղծված վիճակին, հայտարարել է, որ շատ կարևոր հարցեր կան, որոնք պետք է լուծվեն, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Արցախում 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի նախագահը պարբերաբար հայտարարում է, թե ղարաբաղյան խնդիրը լուծված է։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |