Փաշինյանը՝ Միշուստինին․ Ադրբեջանը մինչ օրս չի կատարել գերիների վերադարձի մասին դրույթը

Փաշինյանը՝ Միշուստինին․ Ադրբեջանը մինչ օրս չի կատարել գերիների վերադարձի մասին դրույթը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ադրբեջանը մինչ օրս չի կատարել եռակողմ հայտարարության շատ կարևոր դրույթը, որը վերաբերում է գերիների, պատանդների և պահվող անձանց վերադարձնելուն։

Փաշինյանը միևնույն ժամանակ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին «այդ հարցի լուծման ուղղությամբ գործադրված ջանքերի համար», գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա նաև արդյունավետ է գնահատել ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբղում։

«Մեզ համար դա արդեն իսկ ակնհայտ է»,- ասել է Փաշինյանը։

Նա նաև հիշեցրել է, որ ընթացքի մեջ է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած եռակողմ հանձնաժողովի աշխատանքը։

Միշուստինը Փաշինյանի հետ հանդիպմանը փոխանցել է ՌԴ նախագահի ողջույնը և նշել, որ Մոսկվան գնահատում է Երևանի հետ եղբայրական հարաբերությունները, որոնք բազմամյա դաշնակցային և ռազմավարական բնույթ ունեն։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Կազան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---