Լավրովը մայիսին կայցելի Երևան և Բաքու

Լավրովը մայիսին կայցելի Երևան և Բաքու

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսին կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Լավրովն աշխատանքային այցով մայիսի 5-6-ը կլինի Երևանում, իսկ մայիսի 10-11-ը՝ Բաքվում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Նախատեսված են բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ, հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ և տարածաշրջանային գործակցության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև համագործակցությունը միջազգային ասպարեզում։ Առաջնային ուշադրություն կհատկացվի 2020թ․նոյեմբերի 10-ին և 2021թ. հունվարի 11-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունների կատարման գործնական ասպեկտներին»,-ասել է Զախարովան։

 Ուշագրավ
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
---