Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բացվել է Ֆասթ Կրեդիտի 25-րդ մասնաճյուղը

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում  բացվել է Ֆասթ Կրեդիտի 25-րդ մասնաճյուղը

PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին, Անդրանիկի 113/6 հասցեում, բացվել է Ֆասթ Կրեդիտի «Հարավ-Արևմտյան» մասնաճյուղը, երկրորդը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

Ընկերությունն ակտիվորեն շարունակում է ընդլայնել մասնաճյուղային ցանցը, այդպիսով նպաստելով երկրում տնտեսական ակտիվությանը: Մասնաճյուղային ցանցի աշխարհագրությունը, մատուցվող ծառայությունների ձևաչափը մշակվում է հաշվի առնելով յուրաքանչյուր հաճախորդի ակնկալիքները։

«Հարավ-Արևմտյան» մասնաճյուղը Երևանում ընկերության արդեն 12-րդ մասնաճյուղն է և 25-րդը՝ Հայաստանում:

Մասնաճյուղում մատուցվող ծառայությունները հաճախորդներին հասանելի կլինեն շուրջօրյա, շաբաթը 7 օր։

Ընդարձակ և ժամանակակից սրահը հաճախորդների համար կապահովի հարմարավետ ու արագ սպասարկում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---