Մհեր Գրիգորյանն ու ԱԽ քարտուղարը պատվաստվել են Covid-19-ի դեմ

Մհեր Գրիգորյանն ու ԱԽ քարտուղարը պատվաստվել են Covid-19-ի դեմ

PanARMENIAN.Net - Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութով:

Կորոնավիրուսի դեմ պատվաստվել է նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Այսօր պատվաստվել եմ Covid-ի դեմ։ Սիրելի՛ քաղաքացիներ, պատվաստվեք և այդկերպ կանխեք վարակի հետագա տարածումը», - գրել է նա։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այցելել է ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ «Ռեֆերենս» լաբորատոր կենտրոն և պատվաստվել կորոնավիրուսի դեմ:Նախարարի պաշտոնակատարը կոչ է արել զերծ մնալ նախապաշարումներից և գիտակցաբար ընդունել պատվաստվելու անհրաժեշտությունն ու կարևորությունը, որը համավարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն է։Կորոնավիրուսի դեմ պատվաստվել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

Մայիսի 3-ին պատվաստվել էր նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա հորդորել էր բոլոր պաշտոնյաներին հետևել իր օրինակին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---