Հյուսիսայինում Covid-19-ի դեմ պատվաստման կետ է բացվել

Հյուսիսայինում Covid-19-ի դեմ պատվաստման կետ է բացվել

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի գործակցությամբ ձևավորված շարժական պատվաստումային խումբը տեղակայվել է Հյուսիսային պողոտայում:

Արդեն իսկ բազմաթիվ քաղաքացիներ դիմել և ստացել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստում, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայաստանի հանրային վայրերում` առևտրի կենտրոններում, փողոցներում, շուտով կգործեն փոքր բուժկետեր, որոնք կորոնավիրուսի դեմ պատվաստումները բնակիչների համար ավելի հասանելի կդարձնեն։

Հայաստանում պատվաստումներն իրականացվում են «Սպուտնիկ V» և AstraZeneca պատվաստանյութերով։ Չինաստանից Հայաստան է ներկրվել «Կորոնավակ» պատվաստանյութի 100,000 դեղաչափ` 50,000 անձի համար, որով կարող են պատվաստվել 18 տարին լրացած բոլոր ցանկացողները։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---