ԵԱՀԿ ՄԽ-ն կոչ է արել կողմերին ավարտին հասցնել գերիների փոխանակումը![]() 6 մայիսի 2021 - 10:36 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) ողջունել են Ադրբեջանի կողմից 3 հայի ազատ արձակումը և կոչ արել կողմերին ամբողջությամբ և օպերատիվ կերպով ավարտին հասցնել բոլոր ձերաբկալվածների, պահվող անձանց փոխանակումը , ինչպես նաև աճյունների փոխանակումը։ Այդ մասին ասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագհների հայտարարության մեջ։ Նրանք նաև հորդորել են պահպանել «ձերբակալվածների նկատմամբ մարդասիրական վերաբերմունք ապահովելու հանձնառությունները»։ Հղում անելով ապրիլի 13-ի իրենց հայտարարությանը՝ համանախագահները կողմերին կոչ են անում փոխանակել բոլոր տվյալները, որոնք անհրաժեշտ են հակամարտության շրջանների արդյունավետ ականազերծման և Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումները վերացնելու համար, այդ թվում՝ միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Միջնորդները նաև հորդորել են կողմերին կոնկրետ քայլեր ձեռնարկել կայուն խաղաղության հաստատմանը նպաստող փոխվստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ՝ ապրիլի 13-ի համանախագահների հայտարարության մեջ շարադրված մնացած խնդրահարույց հարցերի լուծման ճանապարհով: «Սա ներառում է առաջին իսկ հնարավորության դեպքում համանախագահների հովանու ներքո բարձր մակարդակի քաղաքական երկխոսության վերսկսումը»,- ասվում է հայտարարության մեջ։ Մայիսի 4-ին Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել 3 հայ գերի։ ՀՀ ԱԳՆ տվյալներով` Ադրբեջանում մոտ 200 հայ գերի է պահվում, ըստ իրավապաշտպանների` թիվը մոտ է 300-ի։ Մոտ 70-ը պատերազմից հետո վերադարձել է ՀՀ։ Առնվազն 19 գերի, որից 4-ը՝ կին, սպանվել է գերության մեջ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |