Քարդաշյանը, Շերը և Թանկյանը կոչ են անում միանալ Teach For Armenia նախաձեռնությանը 6 մայիսի 2021 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ հայտնի աստղեր Քիմ Քարդաշյանը, Շերը, Սերժ Թանկյանը, ինչպես նաև մի շարք այլ ականավոր սփյուռքահայ գործիչներ, այդ թվում՝ Էրիկ Իսրայելյանը, Սամ Սիմոնյանը կոչ են անում միանալ «Դասավանդի'ր, Հայաստան» (Teach For Armenia) նախաձեռնությանը։ Հայտարարելով Hope For Armenia and Teach For Armenia՝ նրանք հորդորում են միավորել ջանքերը՝ հանուն Հայաստանի և Արցախի աշակերտների կրթության հնարավորությանների ընդլայնման և բարվոք ապագայի։ Մայիսի 7-ին մեկնարկելու է «Դասավանդի'ր, Հայաստան» հիմնադրամի Hope For Armenia: A Springtime Debut առցանց տեղեկատվական միջոցառումը, որի ընթացքում Հիմնադրամի ուսուցիչ-առաջնորդները, ովքեր թողել են իրենց առօրյան ու միացել հեռավոր գյուղերում դասավանդելու առաքելությանը, կիրականացնեն առցանց շրջագայություն դեպի Հայաստան և հետպատերազմյան Արցախ, կծանոթացնեն իրենց դպրոցների հետ և կներկայացնեն կատարված աշխատանքները: Teach For Armenia շարժմանն են միացել աշակերտներ ու ուսուցիչներ՝ մոտ 100 համայնքից, երիտասարդ մասնագետներ, բարերարներ և համաշխարհային մեծության աստղեր։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |