Ալիևը՝ Կանադային և Ֆրանսիային․ Թող իրենց գործերով զբաղվեն

Ալիևը՝ Կանադային և Ֆրանսիային․ Թող իրենց գործերով զբաղվեն

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում «քննադատել է» Կանադայի և Ֆրանսիայի հայտարարությունները՝ ասելով, թե թող իրենց գործերով զբաղվեն։ Այդ մասին Ալիևը հայտարարել է Նախիջևան այցի ժամանակ՝ մեկնաբանելով Կանադայի և Ֆրանսիայի հայտարարությունները ԼՂ հակամարտության վերաբերյալ։

Ավելի վաղ Կանադայի և Ֆրանսիայի ԱԳՆ-ները կոչ էին արել Բաքվին վերադարձնել բոլոր հայ գերիներին։

«Նախ՝ հակամարտությունը լուծված է: Երկրները, որոնք, չգիտես ինչու, ուզում են զբաղվել այս հարցով, պետք է դա հաշվի առնեն։ Աշխարհի հակառակ կողմում գտնվող երկրները ԼՂ հակամարտության կամ Ադրբեջանում ընթացող գործընթացների վերաբերյալ հայտարարություններ են անում։ Դա անընդունելի է։ Որպես օրինակ կարող եմ Կանադան բերել։ Ի՞նչ իրավունքով։ Ո՞վ է նրանց իրավունք տվել։ Գուցե Կանադան գերտերություն է, իսկ մենք չգիտեի՞նք։ Թող իր գործերով զբաղվի»,- ասել է նա, գրում է Moscow-baku.ru-ն։

Ալիևը նաև ասել է, որ մերժում է Ֆրանսիայի, և մասնավորապես, Լեռնային Ղարաբաղը ճանաչելու վերաբերյալ այդ երկրի Սենատի ներկայացուցիչների հայտարարությունները։

Ավելի վաղ Կանադայի և Ֆրանսիայի ԱԳՆ-ները կոչ էին արել Բաքվին վերադարձնել բոլոր հայ գերիներին։

Ալիևը Նախիջևանում ռազմական օդանավակայան է բացել, ինչպես նաև Նախիջևանի միջազգային օդանավակայանի նոր թռիչքուղին։ Մայիսի 10-ին մեկնարկել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երկօրյա այցն Ադրբեջան։ Քննարկվելու է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման ընթացքը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---