ՀՀ հետ սահմանի մոտակայքում ադրբեջանցի է վիրավորվել ականի պայթյունից![]() 12 մայիսի 2021 - 17:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հետ սահմանի մոտակայքում ադրբեջանցի է վիրավորվել ականի պայթյունից։ Նա Ադրբեջանի Գեդաբեյի շրջանի Էյրիդերե գյուղի բնակիչ 1995թ․ ծնված Քյամրան Նամազովն է, գրում է Moscow-Baku.ru-ն։ Նա հոսպիտալացվել է, վիճակը միջին ծանրության է։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքու այցի ժամանակ հայտարարել էր, որ, իր կարծիքով, Երևանում հասկանում են, որ ականապատման քարտեզների հարցը պետք է լուծվի։ «Մենք քննարկել ենք այդ հարցը Երևանում։ Ինձ թվում է, որ ՀՀ ղեկավարությունը հասկանում է, որ այդ հարցը պետք է լուծել։ Եվ արվել են առաջին քայլերը, և ես այդ մասին իրազեկել եմ ադրբեջանական ղեկավարությանը։ Հուսով ենք, որ այդ հարցի լուծումը կարագացվի և այն ամբողջությամբ կլուծվի»,- ասել է նա։ Ըստ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի, պատերազմից հետո Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում ականների պայթյունից մահացել է 22 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |