Վարանդայի շրջանից ևս 4 աճյուն է հայտնաբերվել

Վարանդայի շրջանից ևս 4 աճյուն է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 աճյուն, տեղեկացնում է Արցախի ՆԳ նախարարության ԱԻՊԾ-ն։

Նախնական տվյալներով` նրանք բոլորը ռազմագործողությունների մասնակիցներ են: Ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

Զինադադարից հետո փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքերի արդյունքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1557 է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---