ՀՀ և Հորդանանի միջև ուղիղ թռիչքներ կիրականացվեն![]() 1 հունիսի 2021 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 31-ին Հորդանանի մայրաքաղաք Ամմանում համաձայնագիր է կնքվել Հայաստանի և Հորդանանի միջև ուղիղ թռիչքների վերաբերյալ, որոնք կմեկնարկեն 2021թ․ սեպտեմբերին հորդանանյան Fly Jordan ավիաընկերության միջոցով։ Անռիվա-Տուրի հիմնադիր Հռիփսիմե Ստամբուլյանի հավաստմամբ՝ օդային այս նոր ուղու հաստատումը կարևոր իրադարձություն է ինչպես երկու երկրի միջև երկկողմ հարաբերութունների ակտիվացման, փոխադարձ կապերի ընդլայնման, արտագնա և ներգնա տուրիզմի զարգացման, Հայաստան-Սփյուռք կապերի, գործարար այցերի, մշակութային երկխոսությունների ակտիվացման, այնպես էլ, տնտեսական լայն հնարավորությունների բացահայտման և վերհանման համար։ Նա նաև նշել է, որ հորդանանյան ուղղությունը կարող է հետաքրքրական լինել մասնավորապես այդ երկրից ապրանքների՝ հայաստանյան շուկայում թուրքականին այլընտրանք առաջադրելու և հայկական ապրանքների՝ նոր շուկաների արտահանման աշխարհագրության ընդլայնման համար։ JTB Գործադիր տնօրեն Աբդուլ Ռազաք Արաբիաթն ընդգծել է, որ Fly Jordan ավիաընկերությունը Հորդանանի առաջին ավիաընկերությունն է, որը նման պայմանագիր է կնքել հայկական ընկերության հետ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |