ՀՀ և Հորդանանի միջև ուղիղ թռիչքներ կիրականացվեն

ՀՀ և Հորդանանի միջև ուղիղ թռիչքներ կիրականացվեն

PanARMENIAN.Net - Մայիսի 31-ին Հորդանանի մայրաքաղաք Ամմանում համաձայնագիր է կնքվել Հայաստանի և Հորդանանի միջև ուղիղ թռիչքների վերաբերյալ, որոնք կմեկնարկեն 2021թ․ սեպտեմբերին հորդանանյան Fly Jordan ավիաընկերության միջոցով։

Անռիվա-Տուրի հիմնադիր Հռիփսիմե Ստամբուլյանի հավաստմամբ՝ օդային այս նոր ուղու հաստատումը կարևոր իրադարձություն է ինչպես երկու երկրի միջև երկկողմ հարաբերութունների ակտիվացման, փոխադարձ կապերի ընդլայնման, արտագնա և ներգնա տուրիզմի զարգացման, Հայաստան-Սփյուռք կապերի, գործարար այցերի, մշակութային երկխոսությունների ակտիվացման, այնպես էլ, տնտեսական լայն հնարավորությունների բացահայտման և վերհանման համար։

Նա նաև նշել է, որ հորդանանյան ուղղությունը կարող է հետաքրքրական լինել մասնավորապես այդ երկրից ապրանքների՝ հայաստանյան շուկայում թուրքականին այլընտրանք առաջադրելու և հայկական ապրանքների՝ նոր շուկաների արտահանման աշխարհագրության ընդլայնման համար։

JTB Գործադիր տնօրեն Աբդուլ Ռազաք Արաբիաթն ընդգծել է, որ Fly Jordan ավիաընկերությունը Հորդանանի առաջին ավիաընկերությունն է, որը նման պայմանագիր է կնքել հայկական ընկերության հետ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---