Վրաստանը բացվել է․ Ցամաքային ճանապարհով կարելի է մեկնել Բագրատաշենի և Բավրայի անցակետերով 1 հունիսի 2021 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական սահմանայինԲագրատաշեն-Սադախլո անցակետի հետ մեկտեղ կգործի նաև Բավրա-Նինոծմինդա անցակետը, տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։ Անցակետերը բաց է ամեն օր՝ ժամը 10։00-20։00-ն ընկած ժամանակահատվածում։ Դեսպանատունը հիշեցնում է, որ Վրաստանի ամբողջ տարածքում գործում է պարետային ժամ՝ 23։00-04։00 ընկած, ինչպես նաև բաց և փակ տարածություններում դիմակ կրելու պարտադիր պահանջ։ Պարետային ժամը խախտելու դեպքում տուգանքը կազմում է 2000 լարի, իսկ դիմակի չկրման կարգը խախտելու դեպքում՝ 20 լարի (կրկնվելու դեպքում՝ 40 լարի)։ Հունիսի 1-ից Վրաստանը բացում է ցամաքային սահմանը: Վրաստան հնարավոր կլինի մուտք գործել վերջին 72 ժամվա ընթացքում արված PCR թեստի բացասական պատասխանի առկայության կամ պատվաստման ամբողջ կուրսը (երկու դեղաչափ) անցնելու պարագայում։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10–ին Հանդիպումը կկայանա Ղազախստանի հրավերով, որը հարթակ է տրամադրում Խաժակյան․ 2018-ից ի վեր Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը միակն է, որը խնդիր չի դնում «ոչնչացնել հակառակորդին» Նա հավելել է, որ օրակարգը հանուն է, իսկ առարկայական ծրագիրը, հավանաբար, առաջիկայում կհստակեցվի Թորոսյան. Ուզում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել Նա նշել է նաև, որ խոսքի և հավաքների ազատության իրավունքը կարող է իրացվել նաև ընդդեմ իշխանությունների Հայտարարություն․ Բագրատ սրբազանը ներկայացված է միայն Facebook-ում և բացառապես իր անձնական էջով Նշվում է, որ նրա անունից բացվող որևէ էջ կապ չունի ոչ շարժման, ոչ էլ սրբազանի հետ |